Արամ Ջիվանյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Ջիվանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

Այս մասին տեղեկացրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ գրելով․ «Արամ Ջիվանյանը մաթեմատիկոս է, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, շուրջ երկու տարի ներգրավված է եղել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդում։ Մշակել է կրիպտոգրաֆիկ ալգորիթմներ միջազգային խոշոր ընկերությունների համար, հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ և միջազգային պատենտներ»: