Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի․ բազմաթիվ ավտոմեքենաների վարորդներ համարանիշները ջրի մեջ են փնտրում (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ իրավճակ է ստեղծվել Երևանում։ Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղուց դեպի Եղվարդ տանող ճանապարհահատվածը վերածվել է Վենետիկի։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ մեծ դժվարությամբ անցնելով նշված ճանապարհահատվածը իջել և ջրի մեջ փնտրում են մեքենայի համարանիշները։

