Մեկ ամսից նախագահին տեխնիկապես պաշտոնանկ կանենք իմպիչմենտի միջոցով. Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու մոտալուտ հրաժարականի մասին՝ իմպիչմենտի միջոցով: Նախագահը ներկայում ակտիվորեն բանակցում է ընդդիմության հետ՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «տեխնիկական կառավարություն» ստեղծելու համար, գրում է vz.ru-ն:
«Մեկ ամսից մենք նախագահին տեխնիկապես պաշտոնանկ կանենք իմփիչմենթի միջոցով։ Մնացածն էական չէ»,- ասել է վարչապետը:
Ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք»-ը հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ ընդդեմ նախագահի՝ կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերի պատճառով. իշխանությունը պնդում է, որ չհամաձայնեցված այցեր կատարելը երկրի հիմնական օրենքի խախտում է։
Զուրաբիշվիլուն իմպիչմենտի միջոցով պաշտոնանկ անելու վերջին փորձն անհաջող էր. դրա համար անհրաժեշտ է 150 մանդատից 100-ը, մինչդեռ «Վրացական երազանք»-ն ուներ 84-ը։ Իշխող կուսակցությունը պնդում է, որ հոկտեմբերի 26-ին կստանա ձայների առնվազն 60 տոկոսը, որը մոտավորապես կազմում է 106 մանդատ։ Իսկ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Զուրաբիշվիլին կարող է իմպիչմենտի ենթարկվել։

