Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքը չի ներկայացել ավագանու նիստի

Գյումրի համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով։ Նիստը նախ հետաձգվեց 30 րոպե, ապա չկայացավ։

Նիստին  չներկայացան Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները, նիստին չներկայանալով, բոյկոտում են Խաչատուր Բալասանյանի ձերբակալման փաստը։

Ինչպես ավելի վաղ  հայտնի է դարձել «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը մեկնում էր ԱՄՆ։ Ձերբակալումն իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող՝ նրա և նրա մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։