Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ G4 մակարդակի․ ինչպես պաշտպանվել

«Մագնիսական փոթորիկը շարունակում է մնալ «շատ ուժեղ» G4 մակարդակի ընդ որում առանց ընդհատումների արդեն շուրջ 17 ժամ»,-այս մասին գրում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Լևոն Ազիզյանն ու ավելացնում, որ այս պահին G5-ի մակարդակի փոթորիկի նշաններ չկան (նոր պլազմայի ժամանումը դեռ չի նկատվել), բայց ֆոնային ակտիվությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա և դեռ կարող է շարժվել ցանկացած ուղղությամբ:

Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը:
Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:

Ինչպե՞ս պաշտպանվել:

Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։