Իրապես տպավորիչ է․ ԱՄՆ դեսպանն այցելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ շրջեց ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սեմ Սիմոնյանի և ղեկավար թիմի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ -ում ԱՄՆ դեսպանատնից։

Իրապես տպավորիչ է տեսնել նոր սերնդին տեխնոլոգիական և ստեղծարար գիտելիքներ ու հնարավորություններ ապահովելու ուղղությամբ ԹՈՒՄՈ կենտրոնի նվիրված ու անխոնջ աշխատանքը։