Մեղրիում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին
Սեպտեմբերի 27-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ համայնքային իշխանության, ուժային կառույցների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ բնակիչներ այցելեցին Ագարակ և Մեղրի քաղաքներում գտնվող 44-օրյա պատերազմում զոհված մեղրեցի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որտեղ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների՝ մատուցվեց հոգեհանգստի կարգ, ապա հաջորդեց ծաղկեդրման արարողությունը։
Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելեց նահատակված հերոսների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու հանուն հայրենիքի նահատակված հերոս հայորդիների հիշատակին:

