Նոր հուշակոթողի կառուցումը Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը:

Այսօր բազմաթիվ արցախցիներ ոչ միայն իրենց հայրենի հողից և օջախից են զրկվել, այլ նաև գերեզմաններից, իրենց ընտանիքի անդամների, հարազատների շիրիմին այցի գնալու հնարավորությունից:

Այն նվիրյալները, ովքեր հայրենիքի ազատագրման և պաշտպանության համար զոհվել են, նրանց սրբություն դարձած գերեզմանները մնացել են օկուպացված Արցախում:

Բռնի տեղահանությունից հետո շատերը կորցրել են մխիթարվելու, հերոս նահատակներին այցելելու հնարավորությունը:

Նոր հուշակոթողի կառուցումը Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու, որը մեր ժողովրդի վերքերը չի սպիացնի, սակայն պայքարի և հիշատակման որոշակի խորհուրդ կբերի:

Խոնարհումս կյանքը հանուն հայրենիքի զոհված մեր նվիրյալներին:

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան