Թուրքիան տեսականից անցել է գործնականի․ Ռուբեն Մելքոնյան

«Թուրքական կայուն օրակարգը միշտ սահմանափակվել է հայտարարություններով, սպառնալիքներով, գործելու մեխանիզմ՝ ուղիղ մտնելու պատերազմի մեջ, դիվանագիտական բանակցություների մեջ տարածաշրջանային այլ երկրների հետ, չի ունեցել, կամ քիչ են եղել»,- «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանն ասաց ԵՊՀ արևելագետության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ընդգծելով, որ հիմա իրավիճակ է փոխվել, և Թուրքիան տեսականից անցել է գործնականի։

Մելքոնյանի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Պատկերացնել Հայաստանի խնդիրն առանձին Ադրբեջանի հետ, այլևս հնարավոր չէ, սահմանային ամենափոքր խնդրի դեպքում էլ արդեն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ գործ ունենք։ Պետք է իրատես լինել»,- ասաց Ռ. Մելքոնյանը։