Հայաստանը կմասնակցի ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին․ փոխարտգործնախարար

Հայաստանը կմասնակցի BRICS-ի գագաթաժողովին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Մնացական Սաֆարյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Իրան, Եգիպտոս, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ) ամենամյա գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը Կազանում:

Ադրբեջանը BRICS-ին միանալու հայտ է ներկայացրել. սպասվում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Կազանի գագաթաժողովին:

Վերջին շրջանում BRICS-ին միանալու հեռանկարի մասին խոսում են նաև Թուրքիայում, ճիշտ է, անդամակցության հայտ դեռևս ներկայացված չէ, սակայն Էրդողանը հրավիրված է մասնակցելու կազանյան գագաթաժողովին։