Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան գործով ժամկետային զինծառայող է կալանավորվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան գործով ժամկետային զինծառայող է ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով: