Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան էներգետիկ համատեղ ընկերություն հիմնեցին
Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ ընկերություն հիմնեցին Սև ծովի հատակով էլեկտրահաղորդման մալուխ անցկացնելու համար, ինչը թույլ կտա Ադրբեջանից ավելի շատ վերականգնվող «կանաչ» էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի, Հունգարիայի, Վրաստանի և Ռումինիայի կառավարությունները դեռ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրել են կանաչ էներգիայի զարգացման և առաքման ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Չորս երկրների ղեկավարները այս ծրագրին հավանություն էին տվել 2022 թվականին։
Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բաքվում COP 29-ի համաժողովի օրերին։Ենթադրվում է, որ մալուխի անցկացումը կտևի 3-4 տարի։

