Ավելի քան 230 վրացական ՀԿ-ներ դիմել են «օտարերկրյա գործակալների ռեգիստրում» գրանցվելու

Ավելի քան 230 վրացական հասարակական կազմակերպություններ դիմել են «օտարերկրյա գործակալների ռեգիստրում» գրանցվելու համար։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին Վրաստանի արդարադատության նախարարության փոխղեկավար Թամար Տղեշելաշվիլին հայտարարել է Սահմանադրական դատարանի նիստում, որը քննարկում է Վրաստանի նախագահի, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հայցերն ընդդեմ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ հայցերը։

«233 կազմակերպություն դիմել է Քաղաքացիական ռեգիստրի ազգային գործակալություն գրանցման համար»,- ասել է Տղեշելաշվիլին։

«Օտարերկրյա գործակալների ռեգիստրը» պաշտոնապես կոչվում է «Օտարերկրյա ուժերի շահերը խթանող կազմակերպությունների ռեգիստր»։ Այն նախատեսված է ՀԿ-ների և ԶԼՄ-ների գրանցման և հաշվետվությունների ներկայացման համար, որոնց ավելի քան 20%-ը ֆինանսավորվում է արտերկրից։

Երկու հարյուրից ավելի ՀԿ-ներ դեռևս մինչև օրենքի ընդունումը հայտարարել էին, որ մտադիր չեն գրանցվել ռեգիստրում։

Սեպտեմբերի 2-ից Արդարադատության նախարարությունը կսկսի խուսափածների մոնիթորինգը։ Նրանք, ովքեր չեն գրանցվի, սպառնում է հազարավոր լարիի տուգանքներ:

Բացառված չէ, որ մինչ այդ ժամկետը Սահմանադրական դատարանը կասեցնի օրենքը։