Խոշոր հրդեհ Բաքվում
Բաքվի Սուրախանի շրջանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԻՆ-ը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է SOCAR պետական նավթային ընկերությանը պատկանող գործարանի տարածքում, որը հայտնի է որպես «Պոգրուժնոյ»:
Ականատեսները հայտնում են, որ պայթյունների ձայներ են լսվում, իսկ քաղաքի տարբեր հատվածներում ծխի քուլաներ են նկատվում։

