Թրամփը վերստին նախազգուշացրել է Երրորդ համաշխարհայինի սպառնալիքի մասին
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վերստին նախազգուշացրել է Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին: Նա, «Independent»- ի տեղեկացմամբ, հայտարարել է Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին:
«Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Նրանք մարտի նետվեցին Ռուսաստան։ Կլինի Երրորդ համաշխարհային պատերազմ»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նման հարձակումն իրականում հերթական նշանն է այն բանի, որ Երրորդ համաշխարհային պատերազմն ավելի մոտ է, քան երբևէ:
Կրեմլն արդեն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությանը և, ըստ էության, հաստատել, որ նրա մտահոգությունը կամ տագնապն անտեղի կամ չափազանցված չէ: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արևմուտքի երկրները «մինչև ականջները խրվել են» Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մեջ, իսկ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ «մինչև վերջ» սրում է լարվածությունը:
«Տեսեք, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի շատ երկրներ ուղղակիորեն արդեն մինչև ականջները խրվել են այդ հակամարտության մեջ, պարզ խոսքով ասած, և ուղղակիորեն ներգրավված են այդ հակամարտության մեջ։ Նման հարձակումները, ինչպես Կուրսկի մարզում, իհարկե, գործողություններ են, որոնք սրում են լարվածությունը։ Ուստի մտահոգվելու առիթ կա։ Եվ այս դեպքում կարելի է ըմբռնումով մոտենալ նման տագնապարարական հայտարարություններին»,- ասել է Պեսկովն ի պատասխան РБК – ի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։
Ըստ Թրամփի, Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզի վրա կարող է հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմ։
Կրեմլում, խոսելով Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը Ռուսաստանի պատասխանի մասին, հայտարարել են, որ այն «անպայման կլինի»: Օգոստոսի 12- ին Պուտինը հավաստիացրել է, որ Ուկրաինան «արժանի պատասխան» կստանա, և ՊՆ- ին հրամայում է «դուրս մղել, նոկաուտի ենթարկել հակառակորդին» և «ապահովել պետական սահմանների հուսալի ծածկույթ»: ՌԴ պաշտպանության նախարարությունը պարբերաբար զեկուցում է հարձակումները հետ մղելու մասին։
Արթուր Հովհաննիսյան

