Կստեղծվեն պատմամշակութային չորս նոր արգելոցներ

Կառավարությունն ընդունել է «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու, «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոց մասնաճյուղեր ստեղծելու վերաբերյալ որոշում: Արդյունքում՝ արգելոցները կապահովվեն հուշարձանների ամբողջ տարածքի պատշաճ մշտական պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցների տարածքի ներգրավումը։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս հիշյալ հուշարձանների տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերը չեն այցելում այդ վայրեր։ Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն: Արդյունքում՝ ստեղծվելու են ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, աշխատելու է մշտական պահակ, անցկացվելու է լուսավորություն։ Արգելոցների ստեղծման արդյունքում համայնքի ազգաբնակչությունը կարողանալու է իրացնել իր կողմից պատրաստված հուշանվերային արտադրանքը և ստանալ լրացուցիչ եկամուտ։