Լեհաստանը հայտարարել է ԱԹՍ-ով իր օդային տարածքը խախտելու մասին
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատար, գեներալ Յաչեյ Կլիշը հայտնել է, որ անօդաչու թռչող սարք, հավանաբար, թռել է երկրի օդային տարածք։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նրա խոսքերը մեջբերել է PAR գործակալությունը։
«Անօդաչու թռչող սարքը ենթադրաբար անցել է Լեհաստանի տարածք, այն հավանաբար գտնվում է Տիշովցե կոմունայում», -ասել է Կլիշը:
Իր հերթին, Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ թռչող սարքը «հատել է Լեհաստանի սահմանը Չերվոնոգրադ քաղաքի մոտ»՝ Ուկրաինայի Լվովի մարզում։ Զինվորականները կարծում են, որ այն հրթիռ չէ։
«Ամենայն հավանականությամբ, այն հրթիռ չէ, որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։