Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը. փաստաբան

Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը: Այս ամսին ֆեյսբուքյան էջում գրել է  փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է պաշտպաններիս վերաքննիչ բողոքները Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը հերթական անգամ 3 ամսով երկարացնելու որոշման դեմ և այն կրճատել է մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը»,-գրել է նա: