Ուզբեկստանի նախագահը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է օկուպացված Արցախի մասին

Ադրբեջան-Ուզբեկստան բարձրագույն միջպետական ​​խորհրդի առաջին նիստն է ընթանում, որին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն այս օրերին գտնվում է այնտեղ, փոխանցում է ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը նիստի ընթացքում խոսել է օկուպացված Արցախի մասին՝ նշելով Ալիևի դերը 2020 թվականի պատերազմից հետո Արցախի օկուպացման գործում։

Միրզիոևը նշել է, թե այսօր օկուպացված Արցախը իբր ծաղկուն շրջան է ապրում՝ ընդգծելով, որ իր աչքով է տեսել օկուպացված Շուշին ու Վարանդան։