Գերագույն խորհրդի 271 պատգամավորներից այսօր ողջ են 144-ը. Ռուբեն Թորոսյան

Գերագույն խորհրդի 271 պատգամավորներից 127-ը հեռացել են կյանքից։ Այս մասին այսօրվա ԳԽ նախկին պատգամավորների հավաքին հայտարարեց ՀՀ ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանը՝ նշելով, որ 144-ը ողջ են։

Հիշեցնենք, որ այս պահին ԳԽ նախկին պատգամավորները հավաք են անցկացնում Մելիք-Ադամյան փողոցում գտնվող Կառավարության շենքի դահլիճում։ Դա այն դահլիճն է, որտեղ նախկինում իր նիստերն էր կազմակերպում Հայաստանի Գերագույն խորհուրդը, որն էլ ընդունել էր Անկախության հռչակագիրը։