ՌԴ 22-ամյա հեծանվորդին մահացած են գտել Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Հայաստանում անհետացած հեծանվորդ, ՌԴ քաղաքացի, 22-ամյա Մարկ Լարինին մահացած են գտել։ Այս մասին Осторожно, новости-ին պատմել են երիտասարդի ընկերները։ Մահվան պատճառը, առայժմ հայտնի չէ։

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի հարևանությամբ՝ մոտ 500 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են Մ. Լարինի դին և նրա վարած հեծանիվը:

Քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ Մարկի ընկերներից Կիրա Պրեսնյակովան ֆեյսբուքյան իր էջում գրել էր երիտասարդ հեծանվորդի անհետանալու մասին։