Միշելի «անկեղծությունը»

«ԵՄ-ի անունից ամեն ինչ արել եմ՝ հեշտացնելու հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությունը»․

Սա Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոստովանությունն է:

Սրա մասին բազմիցս խոսել եմ:

ԱՄՆ-ի, ԵՄ-ի հիմնական խնդիրն ամենևին էլ խաղաղության գործընթացի բարեխիղճ միջնորդ լինելը չի եղել:

Արևմտյան խաղացողները, մի կողմից, լուծել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից Մոսկվայի դուրսմղման խնդիր, մյուս կողմից՝ նույն այդ գործընթացի միջոցով ապահովել են իրենց ներկայությունը Հարավային Կովկասում:

Փաստացի Միշելը խոստովանում է, որ ամեն ինչ արել է Հայաստանը ադրբեջանա-թուրքական աքցանի մեջ դնելը հեշտացնելու համար, որովհետև ուժային այսօրվա դիսբալանսի պայմաններում հենց դա է ենթադրում Հայաստանի և Ադրբեջանի ուղղակի բանակցություններն՝ առանց միջնորդների:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից