Հունգարիան ԵՄ միակ երկիրն է, որը չի ստորագրել ՌԴ-ին դատապարտող հայտարարությունը ՄԱԿ ԱԽ-ում

Հունգարիան Եվրամիության միակ երկիրն է, որը չի ստորագրել ՌԴ-ին դատապարտող հայտարարությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Ստորագրողների՝ մոտ հիսուն պետություններ, ցուցակը հրապարակել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։

Ռուսաստանը երեքշաբթի հրավիրել էր ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ «Բազմակողմ համագործակցություն՝ ի շահ ավելի արդար, դեմոկրատական և կայուն աշխարհակարգի թեմայով»։

Հինգ տասնյակ երկրների համատեղ հայտարարությունում, որը չի ստորագրել միայն Հունգարիան, ասված է, որ բանակռիվների թեման Ռուսաստանի կեղծավորության ևս մեկ ապացույց է Ուկրաինայի դեմ նրա կոպիտ զավթողական պատերազմի ֆոնին։

Հայտարարությունը հավաստիացնում է, որ  այսօրվա նիստը չպետք է շեղի միջազգային հանրության ուշադրությունը Ռուսաստանի կողմից ՄԱԿ Կանոնադրության աղաղակող խախտումներից և ՄԱԿ Անվտանգության խորհրդի չարաշահումներից։

ԱԽ նիստում նախարարների մակարդակով, որը վարում էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԵՄ-ից ներկա էր միայն Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Հիշեցնենք, որ ԵՄ վեց երկրներ որոշել են բոյկոտել ԵՄ նախարարական հանդիպումները Հունգարիայի նախագահության ժամանակ՝ ի նշան վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունների դեմ բողոքի, նրա «խաղաղարար առաքելությունից» հետո։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չեղարկել է հանձնակատարների կոլեգիայի այցը Հունգարիա և ճշգրտումներ մտցրել ներկայացուցչության մակարդակում։

Եվրամիության իրավաբանական ծառայությունը սահմանել է, որ Հունգարիայի վարչապետի բանակցությունները Ռուսաստանի կառավարության հետ հակասում են ԵՄ պայմանագրերին։