Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Մ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:
Այս մասին հայտնում են դատախաղության հանրային կապերի բաժնից։

