Պարկինսոն հիվանդության մասնագետը տարվա սկզբին այցելել է Սպիտակ տուն
The New York Post-ը, վկայակոչելով այցելուների գաղտնի գրանցամատյանները, հայտնել է, որ այս տարվա սկզբին ԱՄՆ կառավարության կենտրոնակայան է այցելել Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոնի առաջատար նյարդաբան դոկտոր Քևին Քենարդը:
Ըստ փաստաթղթերի՝ բժիշկը հանդիպել է նախագահ Բայդենի անձնական բժիշկ Քևին Օ’Քոնորի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև սրտաբան բժիշկ Ջոն Էթվուդը, գրում է Bild-ը։ Քենարդը Պարկինսոնի հիվանդության մասնագետ է և մոտ 20 տարի աշխատել է Ուոլթեր Ռիդ բժշկական կենտրոնում:
Ըստ LinkedIn-ի՝ նա 2012 թվականից Սպիտակ տան բժշկական ստորաբաժանման նյարդաբան է:
Նրա վերջին գիտական հոդվածը (հրատարակվել է 2023 թվականի օգոստոսին «Պարկինսոնիզմ և հարակից խանգարումներ» գիտաբժշկական հանդեսում) կենտրոնացած է Պարկիսոնի հիվանդության «վաղ փուլերի» վրա։
Ըստ կոնգրեսական Ռոննի Ջեքսոնի՝ քանի որ նրա անձնական բժիշկ Քևին Օ’Քոնորը պատասխանատու է Ջո Բայդենի առողջության համար, չի բացառվում, որ հանդիպման ընթացքում խոսակցությունը եղել է նախագահի մասին:

