Էրդողանն ակնարկել է Ասադին հանդիպման հրավեր անելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից վերադառնալիս՝ ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:

Էրդողանը, անդրադառնալով Սիրիայի հետ հարաբերություններին, նշել է.

«Հիմա մենք հասել ենք այնպիսի կետի, որ եթե Բաշար Ալ Ասադը  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում քայլ անի, մենք պատասխան մոտեցում կցուցաբերենք: Որովհետև մենք Սիրիայի հետ թշնամիներ չենք, մենք Ասադի հետ ընտանիքներով էինք հանդիպում»:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը հնարավոր է համարել յուրաքանչյուր պահի հրավեր անելը: Այս մասին տեղեկացնում է Էրմանիհաբերը:

«Մենք մեր հրավերը կանենք: Աստված տա: Մենք ցանկանում ենք, որ այդ հրավերի հետ միասին Թուրքիա-Սիրիա հարաբերությունները բերենք այն կետի, որտեղ դրանք նախկինում էին: Մեր հրավերը կարող է լինել յուրքանչյուր պահի»,-ասել է նա:

Բացի այդ, Էրդողանը նշել է, որ Թուրքիայում հանդիպման կայանալու հարցում իրենց մոտեցումներն ունեն թե՛ ՌԴ նախագահը և թե Իրաքի վարչապետը:

«Մենք բոլոր տեղերում խոսում ենք մեր սահմաններում գտնվողների, հարևանների միջնորդությունից. իսկ ինչու՞ ոչ»,-եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Էրդողանը Գերմանիա էր մեկնել «Euro 2024» ֆուտբոլային մրցաշարի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում Թուրքիա-Հոլանդիա խաղը դիտելու: