Պուտինը՝ Իրանի հետ հարաբերությունների մասին

«Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները բարեկամական են, և անկախ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներից, դրանք կամրապնդվեն»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամադ Մոխբերի հետ բանակցություններում Վ. Պուտինն Իրանի ժողովրդին ընտրությունների երկրորդ փուլի բարեհաջող ավարտ է մաղթել։

«Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարեկամական  և կառուցողական բնույթ ունեն։ Վստահ եմ, որ դրանք կամրապնդվեն՝ անկախ ձեր երկրում ընտրությունների արդյունքներից», – ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 5-ին։