Լճաշեն գյուղում գերժամանակակից ջերմոց կկառուցվի. արտադրանքի 95 տոկոսը կարտահանվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՍԱՐԱՆԻՍՏ»-ի կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։

Ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 800 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 365 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև630-ի՝ 380 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։