Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ են կատարվում

Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ»,-գրել է նա։