ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: