Էրդողանը զանգահարել է Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը քննարկել են Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, զրույցի ընթացքում քննարկվել են Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էրդողանը ցավակցություն է հայտնել Պուտինին տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ։ Նա նշել է, որ Անկարան դեմ է բոլոր տեսակի ահաբեկչություններին և ընդգծել, որ Թուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին։

