Վաշինգտոնը շարունակում է աշխատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Հարցին, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ արդյո՞ք նոր բան լսել խաղաղ գործընթացի մասին Ադրբեջանի նախագահի հետ իր վերջին հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է.
«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի համագործակցությանը, ինչպես նաև փորձում է լուծել այս վեճը»,-նշել է Միլլերը։
Հունիսի 20-ին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է անհապաղ համաձայնագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։