Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է. Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
Ոստիկանության Քանաքեր-Զեյթունի բաժնից ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանից դուրս հանեցին ձեռնաշղթաներով։ Նախքան ոստիկանների մեքենան նստելը՝ նա ասաց. «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է»։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, թե «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիաներին մասնակցելուն անձանց նյութապես շահագրգռելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ. մեկը ձերբակալվել է, մյուսին ձերբակալելու որոշում է կայացվել։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ Գ.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով նրան ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանությանը»,- հայտնել էին ՔԿ-ից։

