Բռնազավթված Արցախում այլևս ռուս խաղաղապահ չկա

Հունիսի 12-ին ավարտվել է օկուպացված Արցախից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են Արցախը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։