Ցույցերին առավել դաժանություն դրսևորած ոստիկաններին կոչումներ են տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոմանց զարմացնում է, թե ինչու են որոշ ոստիկաններ պահանջվածից ավելի վայրագություն ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Ոստիկանական համակարգից մեզ բացատրեցին, որ դա շատ պարզ բացատրություն ունի` ծառայողական առաջխաղացումների, պարգևներ և կոչումներ շնորհելու ժամանակ ուսումնասիրում են հանրահավաքները ցրելու կադրերը և առավել դաժանություն դրսևորած ոստիկաններին առաջ են քաշում, կոչումներ տալիս:

Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե պաշտոն զբաղեցնող ոստիկանը ջանասիրաբար չի ցրում ցույցը և իշխանություններին չի ապացուցում, որ նրա հավատարիմ զոմբին է, նրան կարող են փոխարինել ավելի հավատարիմ և ավելի դաժան զոմբիով, ցանկացողների պակաս չկա: Դաժանությունը չի նվազում նաև այն պատճառով, որ վայրագություն դրսևորած ոստիկաններից ոչ մեկը չի պատժվում` դա էլ է իշխանության կողմից խրախուսման եղանակ»:

Մանրամասները՝ այստեղ։