Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը կլինի ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը․ Բագրատ Սրբազան

Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում: Այս մասին այսօր` հունիսի մեկին, Գյումրիումհանրահավաքի ժամանակ հայտարարեց  Բագրատ Սրբազանը` նշելով, որ առաջիկա օրերին 1-2 քաղաք էլ կգնան:

«Մենք նկարը չենք թողնի անկյունում մնա, ոչ էլ կատվին, լավ գզուզ տվող առյուծի գլուխը շան փորն է»,- իր միտքը այլաբանորեն արտահայտեց Բագրատ Սրբազանը: Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, որ Սարդարապատում տեղի ունեցածը աննախադեպ բան էր, այդ իսկ պատճառով այս պայքարը չակնկալիքների պայքար է` ճշմարտության հասնելու, հաշտության հասնելու պայքար է: