Կառավարության կայքում հրապարակված տեղեկատվությունը ՏԿԵ նախարարությունը հերքում է․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ Մայիսի 22-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հաղորդում է հրապարկվել այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 39 հայտ: Այս հաղորդագրության վերաբերյալ հարցում ուղարկեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով տրամադրել նիստի ընացքում հաստատված 39 սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ մանրամասները։

«2024 թվականի մայիսի 22-ին կայացած միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում ընգրկված սուբվենցիոն ծրագրի հայտերը քննարկվել են, սակայն դեռևս չեն հաստատվել՝ լրացուցիչ քննարկման անհրաժեշտության պատճառով»,- հայտնել է ՏԿԵ նախարարությունը՝ ի պատասխան մեր հարցման։

 

ֆ

Ստացվում է՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքը կարող է հրապարակել մի տեղեկատվություն, որը փաստացի իրականությանը չի համապատասխանում։