Թուրքիայի ԱԽ-ից ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հույս են հայտնել

Թուրքիայի Անվտանգության խորհրդից հույս են հայտնել, թե Երևանի և Բաքվի միջև բանակցություններում դրական տեղաշարժերը կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահ Թայի Էրդողանի մասնակցությամբ ԱԽ նիստի ավարտին արված հայտարարության մեջ:

«Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր այն ջանքերին, որ ուղղված կլինեն մշտական խաղաղության հաստատմանը, – նշվում է հայտարարության մեջ։