Սխալ է ազգային ազատագրական պայքարը «քաղաքականությամբ զբաղվել» անվանել
Այսօր՝ Սարդարապատի ճակատամարտի օրը և դարերի ընդհատումից հետո հայոց պետականության հարության օրը շատերը հիշեցին Գևորգ Ե կաթողիկոսի հայտնի կոչից մի հատված, որ ասել է Սարդարապատի ճակատամարտից առաջ. «Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից»։
Բայց մի ուրիշ մեծություն էր նաև Գևորգ Դ կաթողիկոսը, ով հիմնեց Գևորգյան հոգևոր ճեմարանը, որտեղ առաջին օրվանից դասավանդել է նաև Գևորգ Ե կաթողիկոսը։
Եթե չլիներ Գևորգյան ճեմարանի հոգևոր կրթությունը և հայ ժողովրդի կյանք բերած լույսը, հոգևոր ու մշակութային զարթոնքը, դժվար է պատկերացնել Հայաստանի Հանրապետության (1918-1920) ստեղծումը:
Ի վերջո, հենց Գևորգյան հոգևոր ճեմարանից էին դուրս եկել առաջին հանրապետության պետական գործիչներից շատերը, որոնց համար Հայաստանի պետականության վերականգնումը ազգային գործ էր ու ազգային իղձ։
Գևորգյան հոգևոր ճեմարանից էին դուրս եկել
Ավետիս Ահարոնյանը,
Լևոն Շանթը,
Սիմոն Վրացյանը,
Ռուբեն Տեր-Մինասյանը,
Աբրահամ Գյուլխանդանյանը,
Նիկոլ Աղբալյանը,
Արշամ Խոնդկարյանը,
Արշակ Ջամալյանը,
Սահակ Թորոսյանը,
Եփրեմ Սարգսյանը
Հակոբ Տեր-Հակոբյանը և այլք։
Եւ ամեն դեպքում սխալ է ազգային ազատագրական պայքարը «քաղաքականությամբ զբաղվել» անվանել։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

