Հայաստանը Ռուսաստանին չի խնդրել, որ նրանք Իրանի ու Թուրքիայի հետ սահմանում թողնեն ռուս սահմանապահներին. ԱԽ քարտուղար
Հայաստանը Ռուսաստանին չի խնդրել, որ նրանք Իրանի ու Թուրքիայի հետ սահմանում թողնեն ռուս սահմանապահներին, Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
«Մենք ռուսական կողմին առաջարկել ենք, որ «Զվարթնոց» օդանավակայնում միայն հայ սահմանապահները իրականացնեն ծառայություն։ Միևնույն ժամանակ մենք քննարկում էինք Հայաստան– Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող 17 կետերի , ինչպես նաև Սիսյանի և Գորիսի բազաների հարցը։ Մենք առաջարկեցինք դուս գալ, ինչից հետո իրենք հարցրել են` արդյոք Հայաստան– Իրան ու Հայաստան– Թուրքիա սահմաններից էլ եք ուզում` դուրս գանք։ Մենք ասել ենք, որ այն երեք կետերը (օդանավակայան, 17 կետ Տավուշում, բազաներ Սյունիքում) բանավոր պայմանավորվածություն են, դրա համար առաջարկում ենք դուրս գալ։ իսկ Հայաստան– Իրան, Հայաստան– Թուրքիան պայմանագրային են, մենք դա այս պահին չենք քննարկում»,- հայտարարեց Գրիգորյանը։

