Ոստիկանական ուժերի աննախադեպ կուտակումներ Կառավարության շենքի դիմաց, Մելիք Ադամյան փողոցը փակ է (լուսանկարներ)

Մեծաթիվ ոստիկանական ուժեր են հավաքվել Կառավարության շենքի դիմաց,  ոստիկանները 3-4 շարքով պատ են կազմել՝ փակելով Մելիք Ադամյան փողոցը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները հավաքվում են Կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11-ին նախատեսված է կառավարության հերթական նիստը: