Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու և Սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար աշխատանքից ազատվել է ՀՀ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտոնի տնօրեն, բ. գ. թ. դոցենտ Ս. Հ. Դանիելյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը, ով նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
«Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։
Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։
Քիչ մնաց, պինդ կացեք»,- գրել է Թամամյանը։


