Բագրատ Սրբազանին ԵՊՀ-ի բակում շուրջպարով են դիմավորում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին ԵՊՀ-ի բակում երիտասարդները շուրջպարով դիմավորեցին։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը ԵՊՀ այցից հետո գնալու է Ժուռնալիստների միություն, այնուհետև Գարեգին Նժդեհի հրապարակ։
Այսօր նույնպես վաղ առավոտից լայնամասշտաբ բողոքի անհնազանդության ակցիաներ են կազմակերպվել, փակվել են փողոցներ։ Կարմիր բերետավորները երթի մասնակիցներից շատերին բերման են ենթարկել՝ բիրտ ուժի գործադրմամբ։
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։


