IRNA-ն անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաներին
Իրանական պետական IRNA գործակալությունը անդրադարձել է Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Գործակալությունը, մասնավորպես, նշել է ձերբակալությունները՝ ընդգծելով․ «Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը որոշել է սահմանամերձ մի քանի գյուղեր հանձնել Ադրբեջանին»։
IRNA-ն գրում է՝ Հայաստանը կարևոր առաջընթաց է համարում Ադրբեջանին գյուղերը հանձնելը, որն էլ առաջացրել է քաղաքացների զայրույթը։

