Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում ՌԴ Քննչական կոմիտեն․հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Սանկտ Պետերբուրգի ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության տվյալներով՝ Մոյկա գետը ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ մարդատար ավտոբուսը ճեղքել է Պոցելուևի կամրջի ցանկապատը և ընկել գետը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ զոհվել է երեք, վիրավորվել վեց մարդ, այդ թվում՝ չորսը կլինիկական մահվան վիճակում։

Վթարի առթիվ ՌԴ քննչական կոմիտեն երկու քրեական գործ է հարուցել։