Երևանում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Երևանում ու մարզերում այսօր մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը, փակ է նաև Թբիլիսյան խճուղին, Տիգրան Մեծի պողոտան, Խորենացի փողոցը Գայի պողոտան։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում և մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

