Նիկոլի կեղծ խոստումները տավուշցիներին (լուսանկար)

Այսպիսի մտքեր արտաբերողը պետք է նաև թշնամի` Ադրբեջանի «դաբրոն» ունենա, քանի որ եթե Ադրբեջանը ուրախ չեղավ, որ իրենից 50 մետր այն կողմ Հայաստանն է, ապա հայի արտահայտած ուրախությունն ուղղակի ապուշություն է…

Համոզված եմ, որ Ադրբեջանը բացարձակ ուրախ չէ, որ իրենից 50 մետր այն կողմ հայն է ապրում ու առաջ է տանելու իր քաղաքականությունը` «Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է և վերջ» ու ամեն ինչ անելու է, որ իրենից 50 մետր հետու ապրող հայը կա’մ գաղթի, կա’մ էլ սպանվի…

Նիկոլը տավուշցիներին հերթական անգամ խաբել է , «փափուկ բարձ դրել նրանց գլուխների տակ» շատ լավ գիտենալով դրա աղետալի հետևանքները…

Ի դեպ, Նիկոլի բոլոր հայտարարությունները, թե իր նման Ալիևի դեմ չոքածը ունակ է Ալիևի հետ ինչ֊որ բան պայմանավորվելու ևս կեղծ են, քանի որ այս 3,5 հետպատերազմյան տարիներն ապացուցել են, որ Նիկոլի բոլոր «բանակցածները» կեղծ են և Ալիևն ուղղակի թքալ ունի կապիտուլյանտի վրա ու նրա հետ ոչ թե բանակցում է, այլ հրամաններ է տալիս, որը սա հնազանդ կատարում է…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից