Բլինքենը զանգել է Ֆիդանին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Գազայի հումանիտար ճգնաժամի և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: