Մենք չպիտի վախենանք մեծ երազանքից
Հայերիս և Հայաստանի ամենամեծ խնդիրը ազգային երազանք չձևակերպելն է, եղածից շուտ հրաժարվելը` իբր մենք թույլ ենք, անզոր ենք, չենք կարող։
Հենց հրաժարվեցինք մեր ազգային երազանքից, որը պետք է լինի հավակնոտ, մեծ ու երբեմն անիրականանալի թվացող, հենց այդ պահից կդադարենք առաջընթացի ձգտումը, կսկսվի լճացում և ոչնչացում։
Թուրքերը ունեն «kızıl elma» (թարգմանաբար կարմիր խնձոր, որը կապ չունի հայկական «կարմիր խնձորի» ավանդույթի հետ) ավանդույթ, որը մոտավորապես կարելի է բացատրել` երազանք, որին ինչքան մոտենում ես, այն այնքան սկսում է հեռանալ։ Սրա իմաստը այն է, որ այդ երազանքը շատ մեծ է, և երբ մոտենում ես քո երազանքին, քո երազանքը սկսում է ավելի մեծանալ…
Ահա՛ այն շարժիչ ուժը, որը մեր թշնամիներին ստիպել է հասնել կայսրության, ապրել առաջընթաց և անգամ 1919 թվականին, երբ թվում էր կկործանվի կայսրությունը, թշնամին կարողացավ վերակենդանացնել իր պետականությունը, չկորցնելով իր «kızıl elma»-ն` մեծ երազանքը։
Մենք չպիտի‘ վախենանք մեծ երազանքից, այլ պետք է սահմանենք այն և ամեն գնով քայլենք դեպի մեր ազգային իղձերի իրագործմանը։ Ու միայն այդ ժամանակ է, որ կսկսվի «Հայկական վերածնունդը» (Armenian Renesanse), և այդ ժամանակ է միայն, որ երկինքն ու երկիրը կդաշնակցեն մեզ, միայն այդ ժամանակ…
«Տէ՜ր, պահեա Զիս որպէս բիբ ական, ընդ հովանեավ թեւոյ Քոյ բարձրացայց»:
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

