Բրյուսելում ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ. Բլինքենն՝ Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Զրույցի ընթացքում Բլինքենն ասել է՝ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը առաջացրել է ադրբեջանական կողմի մտահոգությունը, և նա կարծում է, որ կարևոր է պարզաբանել այս հարցը Ալիևի հետ խոսելով։ Նա նշել է, որ հանդիպման օրակարգի հիմնական հարցը Հայաստանի տնտեսական զարգացումն է։

Նա շեշտել է, որ ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-Եվրամիություն-Հայաստան հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։